Սեպտեմբերի 5-ին ժամը մոտավորապես 18-ին «Լեքսուս» մակնիշի XJX – 063 վրացական համարանիշներով մեքենան Դավթաշենի եւ Կիեւյան կամուրջների միջեւ ընկած թիվ 77-րդ էլեկտրասյան ուղղությամբ վարորդը չկարողանալով կառավարել ղեկը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձորում (Ֆոտոռեպորտաժ): Մեքենայում, բացի վարորդից, եղել է նաեւ երկու ուղեւոր: Վարորդը 46-ամյա Տիգրան Մկրտչյանը եղել է ոչ սթափ վիճակում, ում Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց, որպեսզի պարզվի նրա «հարբած» լինելու հանգամանքը:

Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ջոկատի մարտիկները: Նրանք հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ձորից: Զոհեր եւ վիրավորներ բարեբախտաբար չկան: Աշխատանքները ղեկավարել է Երեւանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկազ Մաթեւոսյանը:


Լուսանկարները եւ տեսանյութը Գագիկ Շամշյանի