Կիրակի՝ սեպտեմբերի 5-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում ինթնաթիռը բախվել է հանդիսականների բազմությանը, զոհվել է 1 մարդ, եւս 38-ը վնասվածքներ են ստացել:

Ստացած վնասվածքներից զոհվել է 46-ամյա մի կին, ինքնաթիռի պրոպելլերը բառացիորեն կիսել է նրան, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Առայժմ անհայտ պատճառներով, Tiger Moth բիպլան-ինքնաթիռի օդաչուն չի կարողացել պահպանել կառավարումը, ինչից հետո մեքենան մեծ արագությամբ դուրս է եկել թռիչքուղուց եւ բախվել բազմությանը:

Ինքնաթիռի օդաչուն չի տուժել, հաղորդվում է, որ նա լավ օդաչու է եղել եւ նման բիպլան ղեկավարել է արդեն 12 տարի: Ընդ որում, ավիաշոուն լիովին անվտանգ էր համարվում, սկսած 1969թ., այստեղ ընդամենը մեկ պատահար է եղել, պարաշյուտիստը ընկել եւ կոտրել է ոտքը:

Ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները:

Ավիաշոուն դիտում էին մոտ 5 հազար հանդիսականներ: