«Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանը ներկայանալու է «Մամա» կատարումով; Երգը կատարելու է 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը:
«Մանկական Եվրատեսիլ-2010»-ը կայանալու է Մինսկում նոյեմբերի 20-ին:
Վլադիմիր Արզումանյանն Առնո Բաբաջանյանի անվան փառատոնի դափնեկիր է, նաեւ «Նոր-Ալիք-2010» մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը 8-12-տարեկանների մրցույթում:



























