ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն ու ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, ովքեր պետք է այցելեին Թբիլիսի սեպտեմբերի 6-ին՝ նախկին համաշխարհային առաջնորդների նախկին ԽՍՀՄ երկրներ եւ Թուրքիա այցի եւ համաժողովներին մասնակցելու շրջանակներում, չեն ժամանել Վրաստան, հաղորդում է «Վզգլյադը»:
Caucasus Travel գործակալության տվյալներով, արեւածագին ժամանելով Բաթումի՝ Ռայսը մեկնել է Դուբլին տեղական օդանավակայանից:
Թե ինչու են փոխվել ծրագրերը, չի հաղորդվում: Միխայիլ Գորբաչովը ընդհանրապես ինքնաթիռում չի եղել:
World Leaders Travel-ի տվյալներով, 130 հոգանոց խմբով նախկին առաջնորդները պետք է մասնակցեին արդիական թեմաներով քննարկումների, այդ թվում՝ տարածաշրջանի քաղաքական եւ մշակութային դժվարությունների, Ռուսաստանի ազդեցության, ատոմային զենքի չտարածման մասին:




























