Սեպտեմբերի 5-ին Բալթիկ ծովում անհաջողությամբ են ավարտվել առաջին ինքնաշեն, ոչ արհեստավարժ կոնստրուկտորների կողմից կառուցված հրթիռի փորձարկումները: Մեկնարկն իրականացվել է դանիական ռազմակայանում, ափից ոչ հեռու:
Հրթիռն այդպես էլ չի կտրվել մեկնահարթակից, որի շարժիչից ծխի քուլաներ են դուրս ելել: Ստեղծողները նշել են իրենց զավակի ջարդման հիմնական պատճառը: Նախնական վարկածով՝ անհաջողությունը տեղի է ունեցել փականի անսարքության պատճառով, որը կարգավորում էր հեղուկ թթվածնի մղումը: Հետագա փորձերից կոնստրուկտորներն առայժմ հրաժարվել են:
Սակայն, ցատկահարթակը էնտուզիաստների տրամադրության տակ է լինելու մինչեւ սեպտեմբերի 17-ը, ուստի չի բացառվում, որ մասնավոր հրթիռը, ի վերջո, կթչի: Այլապես նրանք ստիպված կլինեն սպասել եւս մեկ տարի:
Փորձնական թռիչքի ժամանակ հրթիռը պետք է թռչեր ստրատոսֆերայում 2 հազար կմ/ժամ արագությամբ եւ բարձրանար 10-30 կմ:




























