Այսօր` սեպտեմբերի 6-ին ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն սկսում են իրենց տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս: Նրանց առաջին կանգառը Բաքուն է: Արդեն Ադրբեջանի մայրաքաղաք է ժամանել ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Մյուս երկու համանախագահները նույնպես Բաքվում կլինեն այսօր: Այստեղ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) հանդիպումներ են ունենալու երկրի ղեկավարների հետ, որից հետո, սեպտեմբերի 8-ին, մեկնելու են Լեռնային Ղարաբաղ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում կլինեն սեպտեմբերի 9-ին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներն սկսում են իրենց այցը Հարավային Կովկաս. նրանք կլինեն
Պատմություն
Տեղադրություն




























