Իրանի վրա ցանկացած հարձակում հանգեցնելու է սիոնիստական միավորման կործանման, այն աշխարհագրական քարտեզից ջնջելուն: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Քաթար կատարած այցի ընթացքում:
Նրա խոսքով, ԱՄՆ-ը եւ Իսրայելը պահ են փնտրում Իրանի վրա հարձակվելու համար, բայց նրանք բացարձակապես անուժ են:
Նա անդրադարձել է նաեւ պաղեստինա-իսրայելական բանակցություններին՝ նշելով, որ դրանք դատապարտված են ձախողման, որով փորձ է արվում կյանք վերադարձնել հանգչող Իսրայելին:




























