Մինչեւ 2014թ. ծրագրվում է ավարտել Ադրբեջանի սահմանամերձ 10 շրջանների ականազերծման աշխատանքները:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ մասին հայտնել է Տարածքների ականազերծման ազգային գործակալության գլխավոր տնօրեն Նազիմ Իսմայլովը:

Նրա խոսքով, կառույցի ստեղծումից հետո տեւական ականազերծում է  իրականացվում: «Ընթանում է Ջեյրանչյոլ տարածքի ականազերծման աշխատանքը՝ ադրբեջանա-վրացական սահմանին: Եկող տարվա ապրիլին կավարտվի «Սալօղլու» նախագիծը: Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում մենք ցանկանում ենք շարունակել այդ նախագծի երրորդ փուլը: Ներկայումս ՆԱՏՕ-ի գործընկերների հետ քննարկումներ են ընթանում»,- ասել է Իսմայլովը: