ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն սեպտեմբերի 7-ին կժամանի Վրաստան։ Ինչպես հայտնել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, գլխավոր քարտուղարին կուղեկցեն Ֆինլանդիայի եւ Էստոնիայի ԱԳ նախարարներ Ալեքսանդր Ստուբը եւ Ուրմաս Պաետը։
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչների հետ։




























