Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ-ում Իրանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ քննարկել է հայ-իրանական բազմաբովանդակ համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական բազմաբովանդակ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: