Մանրածախ առեւտրի կետերում վաճառողուհիները պոկում կամ մաքրում են երշիկների վրայի մակնշումները: Այս մասին այսօր` սեպտեմբերի 6-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հայտարարեցին մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Առդելիկատես» ընկերության գլխավոր հաշվապահ Տիգրան Բեգլարյանը եւ «Լինդա» ընկերության կոմերցիոն տնօրենի տեղակալ Խաժակ Ավետիսյանը: Ըստ Խ. Ավետիսյանի՝ հնարավոր է, որ դա դիտավորության հետեւանք է։

Նշենք, որ երշիկների վրա մակնշումը (ուր նշված է լինում արտադրման ամսաթիվը) բացակայելու պատճառով ՏՄՊՊՀ-ն այդ ընկերություններին տուգանեց 500 հազարական դրամով (մոտ 1350 դոլար)։

Երշիկները մակնշվում են ինքնակպչուն պիտակների միջոցով, ինչը դժվարություն չի ստեղծում դրանք պոկելիս։