Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի զոհ են դարձել մետրոյի ուղեւորները: Զոհերի մասին հաղորդումը ճշտվում է: Միաժամանակ, Ստամբուլի նահանգապետ Վասիֆ Շահինը հաստատել է տեղեկությունը, որ առնվազն մեկ մարդ վիրավոր է: Թունելում մնացած ուղեւորները ստիպված են եղել ոտքով հասնել մոտակա կայարան:
Պայթյունը որոտացել է Ստամբուլի մետրոյի կենտրոնական կայարաններից մեկում՝ Բայրամփաշայում: Թուրքական լրատվամիջոցները ռումբի գտնվելու տարբեր վայրերի մասին են հաղորդել: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով Haberler.com-ին:
Սոցցանցերի օգտատերերը թունելից լուսանկարներ են հրապարակում: Գնացքների երթեւեկությունը դադարեցվել է, մարդկանց փողոց են դուրս բերում:
Դեպքի վայր մեծ թվով շտապօգնության մեքենաներ եւ հրշեջ հաշվարկներ են ժամանել:





























