Yahoo ընկերության տնօրենների խորհուրդը մտադիր է քննարկել Alibaba-ում իր մասնաբաժինը վաճառելու առաջարկը, եւ հնարավոր է, իր բիզնեսը համացանցի ոլորտում, գրում է The Wall Street Journal-ը:
Թերթի աղբյուրների տվյալներով, ընկերությունը չի կարողացել հաղթահարել զարգացման բացասական միտումները, ուստի բաժնետերերը զարգացման այլընտրանքային ուղիներն են ուսումնասիրում, հաղորդում է Gazeta-ն:
Ընկերության բիզնեսի հիմքը կայքերի ցանցն է՝ Yahoo որոնողական համակարգը, Yahoo Mail փոստային ծառայությունը, Yahoo News-ը եւ այլն: Բացի այդ, ընկերությանն է պատկանում Alibaba-ի բաժնետոմսերի 15 տոկոսը, որը գնահատվում է 30 մլրդ դոլար:
Տնօրենների խորհուրդը առաջիկա շաբաթներին հանդիպումներ կունենա, որտեղ կքննարկվեն հետագա միջոցառումները:





























