Ղարաբաղը հավերժ կապրի. նրան չի կարելի ոչնչացնել ո'չ միջուկային, ո'չ քիմիական պատերազմով, Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Կարոտ» միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում գտնվող ռուս քանդակագործ Գրիգորի Պոտոցկին։

«Հայաստանում եւ Ղարաբաղում խաղաղության քաղաքականություն է տարվում։ Ղարաբաղը խաղաղության մարմնացում է, դրա համար էլ կապրի հավերժ»,- հայտարարեց քանդակագործը։

Խոսելով 20-րդ դարասկզբում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին՝ նա նշեց, որ մարդկության դեմ հանցագործությունները շարունակվում են, քանի որ Հայոց ցեղասպանությանը ժամանակին ճիշտ գնահատական չի տրվել:

Նշենք, որ «Կարոտ» փառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանել համաշխարհային մասշտաբի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ժերար Դեպարդիեն, Բեդրոս Կիրկորովը, Վալդիս Պելշը, Իգոր Կոստոլեւսկին, Էմանուիլ Վիտորգանը։