Vertu ընկերությունը ճապոնական Yamaha կոնցեռնի հետ համատեղ ներկայացրել է փայտյա հարդարումով Aster Yosegi Wood սմարթֆոնների սահմանափակ խմբաքանակ: Այս մասին հայտնում է Vertu-ի մամուլի հաղորդագրությունը, որը ստացել է «Լենտա.ռու»-ի խմբագրությունը: Սմարթֆոնի ստեղծման հարցում դիզայներին ոգեշնչել է ճապոնական յոսեգի արվեստը՝ փայտի մոզաիկա ստեղծելու արվեստը:
Այդ սերիայում ներկայացված է 50 հեռախոս . դրանց կցված կլինեն նաեւ բնական կաշվից պատրաստված պատյաններ, հայտնում է Lenta-ն
«Մենք ոչ թե զուտ թանկարժեք նյութեր ենք օգտագործում, այլ ուզում ենք ապահովել մեր արտադրանքի հուսալիությունը, ամրությունն ու անթերի արտաքին տեսքը, որը պետք է նույնքան անթերի մնա նաեւ գնումից երկու տարի անց: Փայտը միաժամանակ եւ շքեղ, եւ տեխնոլոգիական նյութ է: Այն թեթեւ է, ամուր, էլեկտրականություն չի հաղորդում ու չի խանգարում ալեհավաքի աշխատանքին»,- մեկնաբանել է Vertu դիզայնի բաժնի ղեկավար Հաթչ Հաթչիսոնը:































