Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գործող փոխչեմպիոն Ռոման Ամոյանը երկրորդ գոտեմարտը Մոսկվայում եւս ավարտեց` մրցակցին չզիջելով ոչ մի միավոր:
Ասիայի չեմպիոն 25-ամյա ճապոնացի Կոհեի Հասեգավային Ամոյսնը հաղթեց 10:0 հաշվով: 55 կգ քաշային Ռոման Ամոյանը, ով երեք օր առաջ նշեց իր 27-ամյակը, քառորդ եզրափակիչում կմրցի Պանամերիկյան առաջնության այս տարվա չեմպիոն, կուբացի Մարին Բալարտի հետ:




























