68-ամյա բրիտանացի Դերեք Ուայթը դատարանի որոշմամբ Apple-ից 2 հազար ֆունտ ստեռլինգ է ստացել իր սմարթֆոնից տեղեկություններ, անձնական լուսանկարներ ու տեսանյութեր ջնջելու  դիմաց, տեղեկացնում է  Lenta-ն` վկայակոչելով  Evening Standard-ին:

Տվյալներն առանց զգուշացման ջնջել էին ընկերության ֆիրմային խանութում, ուր Ուայթն այցելել էր  2014-ի դեկտեմբերին` խնդրելով ստուգել իր   iPhone 5-ի սարքին լինելը:   

Առիթը ստացված հաղորդագրությունն էր, որում ասվում էր, թե հեռախոսը սարքին չէ: Չի բացառվում, որ այն ուղարկվել էր խարդախների կողմից:

Իր հայցում թոշակառուն նշել է, որ աշխատակիցները միայն սարքը վերադարձնելուց հետո են իրեն հարցրել, թե արդյոք ունի սմարթֆոնում պահվող տեղեկությունների պատճենը:  Ջնջված լուսանկարները, Ուայթի խոսքով, իր ընտանիքի համար հատուկ կարեւորություն ունեին, որովհետեւ հիշեցնում էին, որ տարվա ընթացքում ինքը բուժվել է քաղցկեղից եւ կարողացել է հաղթահարել հիվանդությունը, իսկ  2014-ի ամռանը ամուսնացել է եւ մեղրամիսն անցկացրել Սեյշելյան կղզիներում:  

Դատարանի` նոյեմբերի 30-ի որոշմամբ Ուայթն ընկերությունից  1,2 հազար ֆունտ ստեռլինգ փոխհատուցում է ստացել եւ   800 ֆունտ` դատական ծախսերի հիմար: 

Ուայթն ինքնուրույն էր ներկայացնում իր շահերը` հրաժարվելով փաստաբանների ծառայություններից: Նրա խոսքով, դատավարության  12 ամիսների ընթացքում  Apple-ը փոխզիջման փորձ կամ ջնջված տվյալների դիմաց փոխհատուցում վճարելու առաջարկ չի արել: