Ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի վերջին` նոյեմբերի 10–12-ի նիստի արձանագրության համաձայն, Ռուսաստանը եւ Իրանը պայմանավորվել են «Բուշեր» ԱԷԿ-ի տեխսպասարկման վերաբերյալ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

«Կողմերը պայմանավորվել են երկարաձգել համագործակցությունը «Բուշեր» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի անվտանգ շահագործման տեխնիկական ապահովման կազմակերպման գործում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ռուսաստանը եւ Իրանը դրական են գնահատում «Բուշեր-2» ատոմային էլեկտրակայանի շինարարության նախնական աշխատանքների սկիզբը: Փաստաթղթում նաեւ ասվում է, որ «կողմերը հաստատել են իրենց ձգտումը` համագործակցել Իրանում ռուսական նախագծի համաձայն ԱԷԿ-ի նոր էներգաբլոկների շինարարության գործում»: