Սանկտ Պետերբուրգում բռնցքամարտիկը ծեծելով մահվան դուռն է հասցրել կնոջը` հարսանիքից ընդամենը 2 օր անց: Ինչպես հաղորդում է «Վեստի.ru»-ն, բռնցքամարտի սպորտի վարպետի թեկնածու, Ուզբեկստանի քաղաքացի Վասիլի Կիսելեւը դաժանաբար ծեծել է սեփական կնոջը, որի հետեւանքով, վերջինս մահացել է:
«Ծեծի պատճառն այն է, որ մարզիկի կինը տուն է վերադարձել, թակել է դուռը, բայց տանը հարբած ամուսինը չի լսել ձայնը եւ չի բացել դուռը` կնոջը երկար ժամանակ թողնելով դրսում: Կինը, բնականաբար, դժգոհել է դրանից, ինչը բոլորովին դուր չի եկել ամուսնուն»,- հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ստացված վերքերից կինը մահացել է հիվանդանոցում:
Բռնցքամարտիկը ձերբակալված է եւ մեղադրվում է ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ, որն անզգուշաբար հանգեցրել է մահվան:




























