Իրանում միկրոավտոբուսը դեկտեմբերի 2-ին ընկել է անդունդը, որի հետեւանքով մահացել է 7, անհետ կորել 4 մարդ, հաղորդում է Mehr-ը:
Ըստ նրա տվյալների, ավտոբուսում եղել է 18 ուղեւոր, րոնք վերադառնում էին Իրաքի Քերբալա քաղաքից, ուխտագնացությունից: Ավտոբուսը Թեհրանից շարժվում էր Ամոլ:
Անհետ կորածներին որոնում են Ամոլի փրկարար ծառայությունները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























