Արեւի վրա կարող են բռնկումներ տեղի ունենալ, որոնք իրենց հզորությամբ 1000 անգամ կգերազանցեն նախորդ բռնկումները։ Նման եզրահանգման են եկել Բրիտանիայի Ուորիքի համալսարանի գիտնականները։ Քլոի Պուի ղեկավարած թիմը նման բռնկումներ է նկատել KIC9655129 աստղի վրա, իսկ հաշվի առնելով, որ նման բռնկումները նման են Արեւի համանման բռնկումներին աստղագետները ենթադրել են, որ դրանք առաջ բերող մեխանիզմները կարող են նման լինել։ Այսպիսով, եթե արեւի վրա տիպիկ բռնկումը արտանետում է 10 մլն մեգատոննա ռումբին համարժեք էներգիա, ապա գերբռնկումը հավասարազոր է միլիարդ նման ռումբերի, փոխանցում է Gazeta-ն։
«Եթե Արեւի վրա նման բռնկում լինի, այն ավերիչ կլինի Երկիր մոլորակի համար։ Մեր GPS-ներն ու արբանյակները լրջորեն կվնասվեն»,- կարծում է հոդվածի հեղինակը։





























