Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր սեպտեմբերի 6-ի նիստում հաստատել է «Ադրբեջանի Միլի Մեջլիսի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հետ կապված հիմնական գործողությունների եւ միջոցառումների օրացուցային պլանը», որը կազմված է 61 կետից:
Այդ պլանի համաձայն, ընտրարշավի վերջին փուլը` լրատվամիջոցներով քարոզչությունը, կսկսվի հոկտեմբերի 15-ին եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 6-ը:
ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովի խոսքով, ընտրական ցուցակներն արդեն ներկայացրել են ընտրատեղամասերին: Նա խորհուրդ տվեց բնակչությանը փնտրել իրենց անուններն այդ ցուցակներում, իսկ չգտնելու դեպքում` դիմել ԿԸՀ: Այսօր Ադրբեջանում արդեն սկսվել է թեկնածությունների առաջադրումը:




























