Իրանի մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Լալե Էֆթեհարին բաց նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի կնոջը, որում ափսոսանք է հայտնել, որ առաջին տիկինը ոչինչ չի ասում այն մասին, որ բացահայտվել է, որ որդին սերտ կապեր ունի Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխների հետ եւ նրանց հետ նավթի առեւտուր է անում: Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է Fars News Agency-ին:
«Ես ապշած եմ ԻՊ-ի պարագլուխների հետ ձեր որդու լուսանկարից եւ այդ առթիվ ձեր լռությունից» - ասվում է Էֆթեհարիի նամակում: Թուրքիայի նախագահի կնոջը հիշեցնելով ԻՊ-ի գրոհայինների կատարած հանցագործությունների մասին, իրանուհի օրենսդիրը գրում է. «Մենք երկուսս էլ մայր ենք: Սակայն նման լռությունը եւ անկրթությունը հազիվ թե մոր պահվածք է», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի նախագահի որդին` Բիլալ Էրդողանը համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ ի հայտ են եկել ԻՊ-ի պարագլուխների հետ նրա լուսանկարները եւ ԻՊ-ի ահաբեկիչների հետ նավթային բիզնեսին նրա մասնակցության վերաբերյալ փաստեր:





























