HBO հեռուստաալիքը թողարկել է «Գահերի խաղերի» 6-րդ սեզոնի նոր տեսաանոնսը: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ի պաշտոնական ալիքում:
Այնտեղ ցուցադրվում են հեռուստասերիալի նախորդ սեզոնի կարեւոր պահերը, ինչպես նաեւ նշվում է մեկ ամիս անց նոր սեզոնի մասին, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ թողարկվել են «Գահերի խաղերի» 6-րդ սեզոնի պաստառը, որտեղ պատկերված էր դերասան Քիթ Հարիգթոնի ենթադրաբար սպանված պերսոնաժ Ջոն Սնոուն:
«Գահերի խաղերի» նոր 6-րդ սեզոնը տեղի է ունենալու 2016-ի ապրիլին:











