Հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտան, ով հայտնի է որպես լավ ամուսին եւ ընտանիքի հայր, հայտնվել է սեքսուալ սկանդալի կենտրոնում:
National Enquirer պարբերականը հոդված է հրապարակել Տրավոլտայի ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: Պարբերականը պնդում է, որ դերասանը բազմիցս կապի մեջ է մտել տղամարդկանց հետ, ընդ որում նրա կինը՝ Քելլի Փրեսթոնը դավաճանության մասին տեղյակ չէ:
Գրող Ռոբերտ Ռենդոլֆը հայտնել է, որ Տրավոլտան պարբերաբար գաղտնի սաունաներ է հաճախում, որտեղ էլ դավաճանում է կնոջը տղամարդկանց հետ: Գրողը նշել է, թե Տրավոլտան բազմիցս իրեն էլ է առաջարկություն արել, բայց միշտ մերժում է ստացել: Դերասանի արձագանքի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
Նշենք, որ AP գործակալության տվյալներով, այսօր Բահամներում դատարանը հանել է մեղադրանքը երկու անձանց վրայից, որոնց կասկածում էին Տրավոլտային շանտաժի ենթարկելու մեջ: Գործը փակելու միջնորդությունը ներկայացրել է Տրավոլտայի ընտանիքը:



























