The Game Awards լավագույն խաղերի հեղինակների մրցանակաբաշխության ամենամյա արարողության ժամանակ ամփոփել են 2015թ. արդյունքները, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով GameSpot-ը։

«Տարվա խաղեր» անվանակարգում հաղթող է ճանաչվել CD Project Red լեհական ընկերության մշակած «The Witcher 3» խաղը։ Այս ընկերությունը նաեւ ճանաչվել է տարվա լավագույն ընկերություն։ Լեհերը կարողացել են առաջ անցնել Bethesda Game Studios (Fallout 4), From Software (Bloodborne), Kojima Productions (Metal Gear Solid V: The Phantom Pain) եւ Nintendo ընկերություններից։

Լավագույն անկախ վիդեոխաղ է ճանաչվել (Indie gam) Rocket League-ի ֆուտբոլային խաղը։ Մրցանակաբաշխությանը ներկայացվել է Xbox One-ի Rocket League խաղի անոնսը։

Հիշեցնենք, որ 2014թ. The Game Awards-ի վարկածով տարվա խաղ էր ճանաչվել Dragon Age: Inquisition դերերով խաղը։