ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ցավակցական հեռագիր է հղել անվանի գիտնական, Ավտոմատացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, Հանրային խորհրդի անդամ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանի մահվան կապակցությամբ:
«Խոր ցավով տեղեկացա անվանի գիտնական, Ավտոմատացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանի մահվան մասին:
Ռոբերտ Աթոյանն իր երկարամյա գործունեությամբ մեծ ավանդ է ներդրել Հայաստանում հաշվողական տեխնիկայի եւ կառավարման համակարգերի զարգացման գործում, արժանացել Հայաստանի պետական մրցանակի եւ պետական բարձր պարգեւների: Խորին ցավակցություն եմ հայտնում ճանաչված գիտնականի ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին»,- ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:





























