ԱՄՆ Նեւադա նահանգի քաղաքներից մեկի փողոցում վայր է ընկել Piper Cherokee թեթեւ ինքնաթիռը: Վթարի հետեւանքով, զոհվել է մեկ մարդ, եւս երեքը ծանր վիրավորվել են, հաղորդում է Associated Press-ը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Լաս Վեգասից հարավ գտնվող Հենդերսոն բնակավայրում: Ինքնաթիռում այդ պահին եղել է 2 տղամարդ եւ երկու կին: Նախքան գետնին հասնելը, ինքնաթիռը բախվել է բետոնե երկու պատի, լուսաֆորի եւ ծառերի: Ավիավթարից տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Երկրի դաշնային ավիացիոն վարչությունից հայտնել են, որ գետնից կտրվելուց հետո օդաչուն չի կարողացել անհրաժեշտ բարձրություն վերցնել: Օդում շրջադարձ կատարելու եւ օդանավակայան վերադառնալու փորձի ժամանակ, ինքնաթիռն ընկել է ուղիղ փողոցի վրա եւ այրվել: Լս Վեգասի ոստիկանության սերժանտ Ջոն Շիհանի խոսքով, ուղղակի հրաշք է, որ ինքնաթիռում գտնվողները ողջ են մնացել: Նրա վկայությամբ, ինքնաթիռը վայր է ընկել բնակելի շենքից ընդամենը 10 մետր հեռավորության վրա: