Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը վթարված՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդներից երկրորդը՝ Բագրատ Հովակիմյանը, որը ղեկին չի եղել, դեպքից հետո վերադարձել է Հայաստան կարճ ժամանակով, ապա նորից ՌԴ մեկնել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հովակիմյանի հարազատները հայտնեցին, որ նա արտագնա աշխատանքի է մեկնել:
«Քինգ Դելյուքս» էլ չի վերադարձել, աշխատանքի առաջարկ ուներ, գնաց, շինարարության վրա աշխատելու»,- ասացին վարորդի հարազատները:
Թե ինչու «Քինգ Դելյուքս» չի վերադարձել, հարազատները խուսափեցին պատասխանել:
Նշենք, որ Բագրատ Հովակիմյանը Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքից է եւ մի քանի տարի էր՝ ինչ աշխատում էր «Քինգ Դելյուքս»-ում:
Հիշեցնենք, որ Տուլայի մարզում «Քինգ Դելյուքս» ընկերությանը պատկանող ավտոբուսը 2015թ. նոյեմբերի 3-ին վթարի էր ենթարկվել: Վթարից զոհվել է 9 մարդ։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին կալանավորվել է, իսկ նոյեմբերի 12-ին նրան մեղադրանք է առաջադրվել «Տրանսպորտային միջոցի շահագործում, որը հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան» հոդվածով:





























