Լոնդոնի մետրոյի աշխատակիցները 24-ամյա գործադուլ են հայտարարել` բողոքելով աշխատատեղերի կրճատման դեմ: Ամբողջությամբ փակ են միայն մի քանի կայարաններ, մնացած կայարանները, թեեւ ընդհատումներով, բայց գործում են:

Առաջինն իրենց աշխատանքը դադարեցրել են տեխնիկական ծառայությունները, այնուհետեւ նրանց են միացել մեքենավարներն ու կայարանների աշխատակիցները: Նրանք ուղեւորներին խնդրում են, որքան հնարավոր է, շուտ ավարտել իրենց ուղեւորությունները:

Տրանսպորտային խնդիրը լուծելու համար քաղաքի իշխանությունները մտադիր են լրացուցիչ 100 ավտոբուս դուրս բերել աշխատանքի:

Հիշեցնենք, որ արհմիությունների եւ մետրոյի ղեկավարության միջեւ վեճը ծագել այն բանից հետո, երբ մետրպոլիտենի ղեկավարությունը որոշել է 800 աշխատատեղ կրճատել: