2015թ սկզբից Beeline ընկերությունը Հայաստանում ավելի քան 25 հազար բրենդային սմարթֆոն ու պլանշետ է վաճառել: Այս մասին լրագրողներին դեկտեմբերի 4-ին Երեւանում հայտնել է «ԱրմենԹել» (Beeline ապրանքանիշ) ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ամփոփելով տարվա արդյունքները:

«Այս սարքերը, որոնք մենք վաճառում ենք մեր գրասենյակներում, մեծ պահանջարկ ունեն: Արդեն մի քիչ տարբերվող մոդելներ ենք առաջարկվում, այդ թվում ավելի թանկարժեք սեգմենտի ՝ երկու սիմ քարտերով: Այն, որ դրանք շուկայում արդեն իրենց տեղն են գտել, վկայում է այն մասին, որ մեր գործողությունները ճիշտ են ու դուր են գալիս հաճախորդներին »,- նշել է Պյատախինը:

«ԱրմենԹել»-ը (Beeline ապրանքանիշ, «ՎըմպելԿոմ» ԲԲԸ դուստր ընկերությունը) Հայաստանի կապի խոշորագույն օպերատորներից ու հարկատուներից մեկն է: