Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն լուրջ վերադասավորումներ է կատարել կառավարությունում, որոնք առնչվել են ֆինանսների նախարարությանն ու նախարար Յորղոս Պապակոնստանտինուին, հաղորդում է AFP-ին:

Հունաստանի էկոնոմիկայի եւ մրցակցության նոր նախարար է դարձել Միխալիս Խրիսոխոիդիսն, ով նախկինում գլխավորում էր հասարակական կարգի նախարարությունը: Էկոնոմիկայի նախկին նախարար Լուկա Կացելին այժմ աշխատանքի նախարար է: Կացելիի նախորդը՝ Անդրեաս Լովերդոսը դարձել է առողջապահության նախարար, իսկ հասարակական կարգի պահպանության նախարար է դարձել Խրիստոս Պապուցիսը:

Կառավարության կազմը 36-ից ընդլայնվել է 48-ի, որոնցից 17-ը զբաղեցնում են նախարարի պաշտոններ:

Նոր կառավարությունը երդվելու է սեպտեմբերի 7-ին: Այդ օրը Եվրամիության ֆինանսների նախարարները պետք է հավանություն տան Հունաստանին կայունացնող վարկի հատկացմանը: Եվրամիությունն ու ԱՄՀ-ն պետք է Հունաստանին տրամադրեն 110 միլիարդ եվրո: