Ֆրանսիայում արհմիություններն այսօր` սեպտեմբերի 7-ին համընդհանուր գործադուլ են անցկացնում թոշակի անցնելու տարիքը երկու տարով՝ մինչեւ 62 տարեկանը բարձրացնելու կառավարության ծրագրերի դեմ: Խոշոր արհմիությունների մեծ մասը ողջ երկրով մեկ հաստատել են իրենց մասնակցությունը բողոքի գործողություններին: Որոշ գնահատականներով, նրանց կհաջողվի փողոց հանել 800 հազարից մինչեւ 2 միլիոն մարդ:
Ֆրանսիական կառավարությունը նաեւ ծրագրում է ավելացնել աշխատանքային ստաժի տեւողությունը, որ հարկավոր է թոշակ ստանալու համար:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդագրությամբ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, թե պատրաստ է փոխզիջման գնալ, սակայն զիջումներ չի անելու թոշակի տարիքի մասով:




























