Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նաթանյահուն հույս է հայտնել, որ պաղեստինցիների հետ խաղաղ համաձայնագիրը ձեռք է բերվելու մեկ տարվա ընթացքում: «Դա հնարավոր է՝ չնայած խորը հակասություններին»,- այսօր` սեպտեմբերի 7-ին Իսրայելի վարչապետի խոսքերն է մեջբերել նրա պաշտոնական ներկայացուցիչ Նիր Հեֆեցը:
Վարչապետը նշել է նաեւ, որ սկսված բանակցությունների նպատակն անկախ պաղեստինյան պետության ստեղծումն է, միգուցե միջնորդների միջազգային քառյակի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի եւ Եվրամիության միջոցով:
Նա կոչ է արել Մահմուդ Աբասին՝ չշեղվել «բանակցությունների ճանապարհից»:
Նշենք, որ իսրայելա-պաղեստինյան երկխոսության նոր ռաունդը ծրագրված սեպտեմբերի 14-ին եգիպտական Շարմ-էշ-Շեյխում: Նախատեսվում է, որ դրանց մասնակցելու է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:




























