Հայաստանի եվրասիական ինտեգրումը տեղի է ունենում նաեւ Միության երկրների օպերատորների հետ ռոումինգում: Այս մասին դեկտեմբերի 4-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2015 թվականը՝ հայտարարեց «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

ԵՏՄ-ում ռոումինգի հարցերի քննարկման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել: Քննարկումներին մասնակցում են նաեւ կապի օպերատորները:

Դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ զանգերի արժեքը 25 դրամի հասցնելը լուրջ ձեռքբերում էր, որը տեղի ունեցավ հայկական կողմից ճիշտ բանակցային գործընթացի շնորհիվ:

Առաջիկայում Ռուսաստանի եւ Ղազախստանի օպերատորները կարող են ռոումինգի նոր սակագներ տրամադրել Հայաստան ժամանող իրենց հաճախորդներին:

«Հեռանկարում ԵՏՄ պետությունների օպերատորները շարժվելու են դեպի առանց ռոումինգի տարածք: Իհարկե, ներկայում ինքնարժեքի պատճառով անհնար է չեղարկել ռոումինգը»,- նկատեց Պյատախինը: