2016 թվականի հունվարից Հայաստանում ինտերքոնեքթը կէժանանա, սակայն հնարավոր է գինն իջեցնել նաեւ հետագայում: Այս մասին դեկտեմբերի 4-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2015 թվականը՝ հայտարարեց «ԱրմենՏել» ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Հիշեցնենք, որ ներկայում ինտերքոնեքթի (դեպի այլ ցանց զանգի փոխանցումը) մեկ րոպեն արժե 11 դրամ:
Նրա խոսքով, Հայաստանի հաճախորդների հիմնական դժգոհությունը, ընդ որում՝ ցանկացած օպերատորից, միջցանցային զանգերի սակագներից է:
«Նոր լուծումներ առայժմ չկան, սակայն գնի հետագա նվազման առաջարկությամբ հանդես կգանք: Կարծում ենք՝ դրա համար հնարավորություն կա»,- հայտարարեց Պյատախինը:




























