Իրանական հետախուզությունը լուսանկարել է բոլոր հնարավոր երթուղիները, որոնցով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից նավթը հասնում է Թուրքիայի տարածք: Այս մասին հայտարարել է Իրանի ընդունվող որոշումների նկատակահարմարության հարցերի խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին:

Նրա խոսքով, Սիրիայում իրանցի խորհրդատուները «լուսանկարել եւ տեսագրել են հնարավոր բոլոր միջոցները, որոնցով ահաբեկիչների՝ սիրիական նավթով բեռնված բեռնատարները հասնում են Թուրքիա»:

«Շուտով այդ կարեւոր նյութերը հանրության սեփականությունը կդառնան»,- հավելել է Ռեզաին:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, նա նաեւ նշել է, որ «եթե Թուրքիայի կառավարությունը տեղեկություն չունի երկիր ԻՊ-ի նավթի հասնելու մասին, ապա պատրաստ են տրամադրել այդպիսի տեղեկատվություն»: