«Ժամանակ»-ի իշխանական մեր աղբյուրները հաղորդում են, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը» շարունակում է ակտիվ այնպիսի գործունեություն ծավալել մարզերում, որոնք ոչ այլ ինչ, եթե ոչ նախընտրական աշխատանաքներ են հիշեցնում: «Մեր տեղեկություններով` ԲՀԿ մարզային կառույցների ղեկավարներն արդեն սկսել են ցուցակներ պահանջել մարզերի հատուկ եւ օժանդակ դպրոցների աշխատակիցներից, ընդ որում` պահանջելով նաեւ աշակերտների ծնողների եւ նրանց հարազատների անունները: Հիշեցնենք նաեւ, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ԲՀԿ-ն նաեւ ավելացնում է մարզերում իր գրասենյակների քանակը»,-գրում է թերթը: