ULA (United Launch Alliance) ընկերության օպերատորները երկրորդ անգամ հետաձգել են   Atlas V ( 401 տարբերակը) հրթիռի արձակումը, որը նախատեսված էր տրանսպորտային Cygnus բեռնատիեզերանավը ՄՏԿ հասցնելուն: Հետաձգման պատճառը անհամապատասխան եղանակային պայմաններն են: Այդ մասին տեղեկացնում է ՆԱՍԱ-ի կայքը:

Հրթիռակրի արձակման երրորդ փորձը նախատեսված է  2015-ի դեկտեմբերի 6-ին, Մոսկվայի ժամանակով 01:10-ին: Երկրորդ փորձը նշանակված էր 2015-ի  դեկտեմբերի 5-ին, Մոսկվայի ժամանակով  01:33-ին, իսկ առաջինը`  2015-ի դեկտեմբերի  4-ին, Մոսկվայի ժամանակով  02:03-ին: Cygnus տիեզերանավը պիտի ՄՏԿ հասցնի ավելի քան  3,2 տոննա օգտակար բեռ, որն իր մեջ ներառում է սարքավորումներ եւ նյութեր գիտական փորձարկումների համար, գրում է Lenta-ն:

Cygnus-ի նախորդ տարբերակի համեմատ, նոր տիեզերանավի բեռնաբարձությունը չորս անգամ մեծացվել է:  Վերջին անգամ տիեզերանավն արձակվել էր  2014-ի հոկտեմբերի   28-ին` Վիրջինիայի Ուոլոպս տիեզերակայանից, Antares հրթիռի օգնությամբ եւ ձախողվել էր:

Antares հրթիռը պայթել էր մեկնարկից մի քանի վայրկյան անց: