Սեպտեմբերի 7-ին Թուրքիայում ամբաստանյալի աթոռին է հայտնվելու եկատերինբուրգցի մի զբոսաշրջիկ: Նա ծեծկռտուք էր սարքել Անթալիայի Բելեք շրջանում գտնվող «Ադամ եւ Եվա» հյուրանոցում:

Միջադեպը տեղի էր ունեցել դեռ հուլիսի 20-ին: Սուրգուտի բնակիչների եւ ուրալցի զբոսաշրջիկների միջեւ վեճը վերածվել էր մեծ կռվի: Կռվողներին բաժանել էին հյուրանոցի աշխատակիցները: Աշխատակիցներից մեկը լուրջ վնասվածքներ էր ստացել, քննության տվյալներով, եկատերնբուրգցու ձեռքով:

Թուրքական օրենքներով նրան մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում: