Բրիտանացի տիեզերագնաց Թիմոթի Փիքը խոստացել է դառնալ տիեզերքում մարաթոն վազած առաջին մարդը:

Իր որոշմամբ Փիքը ցանկանում է ուշադրություն հրավիրել Ուելսի արքայազնի բարեգործական հիմնադրամի գործունեությանը, որն օգնում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:

Տիեզերագնացի վազքը կկայանա 2016թ. ապրիլին՝ Լոնդոնի մարաթոնյան վազքի հետ միաժանակ: Միջազգային տիեզերական կայանում բարեհաջող վազելու համար Փիքին հատուկ լծասարքով կկապեն վազքուղուն:

Թիմոթի Փիքը, ռուս տիեզերագնաց Յուրի Մալենչենկոն եւ ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Թիմոթի Քոփրան ուղեծիր դուրս կգան դեկտեմբերի 15-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Փիքը մասնակցել էր Լոնդոնի մարաթոնին, սական մրացանակային տեղ չէր զբաղեցրել: