Թբիլիսիի վերաքնննիչ դատարանում սեպտեմբերի 7-ին վերսկսվել է Վրաստանի առաջին նախագահի որդու՝ Ցոտնե Գամսախուրդիայի գործով դատավարությունը, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

Ինչպես հայտնել են Ցոտնե Գամսախուրդիայի փաստաբաններ Կետի Բեքաուրին եւ Գելա Նիկոլաիշվիլին, դատապարտյալը ցանկություն է  հայտնել մասնակցել բոլոր դատական նիստեին: Գամսախուրդիան արդեն համապաատասխան հայտարարություն է գրել:

Բեկաուրիի խոսքով, իր պաշտպանյալի նկատմամբ կայացրած դատավճիռը ապօրինի է եւ զուրկ իրավական ապացույցներից:

Հիշեցնենք, որ 34-ամյա Գամսախուրդիան ձերբակալվել է  2009թ. հոկտեմբերի 27-ին «իր հարեւան Դավիթ Բաջելիձեին մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով: