Թուրքիան աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին հայտել է ՆԱՏՕ-ի Միացյալ Զինված ուժերի նախկին գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Ուեսլի Քլարքը՝ Թուրքիայի ՌՕՈւ կողմից Սիրիայում խոցված ռուսական օդանավին վերաբերող միջադեպի առնչությամբ:

Գեներալի խոսքով, միջադեպն ավելի լայն համատեքստում է պետք դիտարկել: «Իսլամական պետությունը» ոչ միայն ահաբեկչական կազմակերպություն է, այլ սունի ահաբեկչական կազմակերպություն, դրա համար էլ նրա թիրախն են դարձել շիա դավանանքով պետությունները: Սա նշանակում է, որ ԻՊ-ն ծառայում է Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի շահերին, նույնիսկ եթե այն նրանց համար էլ է սպառնալիք ներկայացնում: Քանի որ ոչ Թուրքիան, ոչ էլ Սաուդյան Արաբիան չեն ուզում, որ ձեւավորվի Իրան- Իրաք – Սիրիա – Լիբանան կամուրջը, որը կմեկուսացնի Թուրքիային ու Սաուդյան Արաբիային»,- շեշտել է Ուեսլի Քլարքը, գրումէ CNN-ը:

Այն հարցին, արդյոք ինքը համամիտ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այն հարցում, որ Թուրքիան օգնում է ԻՊ-ին, գեներալը պատասխանել է «Այն միտքը, որ Թուրքիան ինչ- որ ձեւով աջակցում է ԻՊ-ին, միշտ էլ եղել է: Չէ՞ որ ինչ -որ մեկը գնում է այն նավթը, որը ԻՊ-ն է վաճառում: Այդ նավթը անցնում է ինչ -որ երկրի տարածքով ու ըստ երեւույթին հենց Թուրքիայի տարածքով: Այս հարցում լավ տղաներ չկան, սա պայքար է Մերձավոր արեւելքի ապագայի համար»,- ամփոփել է ՆԱՏՕ-ի ՄՌՈւ նախկին Գերագույն գլխավոր հրամանատարը:

Հիշեցնենք, որ ռուսական ռմբակոծիչը խոցվել էր թուրքական ուժերի կողմից նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքի վրա: