Սեպտեմբերի 6-ին Մոլդովայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միխայ Գիմպուն դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ խնդրելով թույլ տալ ցրել երկրի խորհրդարանը:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, կառավարող կոալիցիայի անդամները համաձայնել են գնալ խորհրդարանական ընտրությունների՝ վերջ դնելու տեւական քաղաքական ճգնաժամին:
Քաղաքական ճգնաժամին պետք է վերջ դներ օրերս կայացած հանրաքվեն: Երկրի քաղաքացիներին առաջարկվել էր երկրի նախագահին ընտրել համաժողովրդական քվեարկության միջոցով: Հանրաքվեն, սակայն, ցածր մասնակցության պատճառով ձախողվել է:
Մոլդովայի կոմունիստների կուսակցության առաջնորդ Վլադիմիր Վորոնինը հայտարարել է, թե «Դաշինք հանուն եվրոպական ինտեգրման»-ը ստացել է այն, ինչին արժանի էր: Նա քննադատել է կառավարող կոալիցիային «օրենսդրությունը փոխելու եւ իշխանությունը զավթելու» համար:





























