Մարզիե Աֆհամը դարձել է Իրանի առաջին կին դեսպանը: Մալայզիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի պաշտոնում նրա նշանակման մասին հայտնել է երկրի նախագահ Հասան Ռոհանին: 

«Նախագահ Ռոհանին շաբաթ օրը հայտնել է Արտաքին գործերի նախարարության նախկին մամուլի քարտուղարին Մալայզիայում իրանական դիվանագիտական առաքելության ղեկավար նշանակելու մասին: Այսպիսով նա դարձել է Իսլամական Հանրապետության պատմության մեջ առաջին կինը, որը դեսպան է նշանակվել», - ասվում է Իսլամական հանրապետության լրատվական գործակալության հաղորդագրության մեջ: 

Ելույթ ունենալով Սենեգալում, Թաիլանդում, Ֆիլիպիններում, Բելգիայում, Հունաստանում, Դանիայում, Շրի Լանկայում եւ Մալայզիայում Իրանի նորանշանակ դեսպանների առաջ, Իրանի նախագահն ընդգծել է, որ Մարզիե Աֆհամի նշանակումը  «պետք է դիտարկել որպես երկրում իրանցի կանանց հնարավորությունների ցուցադրություն», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի կանայք ակտիվ եւ շատ հաջող մասնակցություն են ունենում այնպիսի ոլորտների, ինչպիսիք են հասարակականը, մարզականը, կառավարման ոլորտը: Եվ իրանցի կնոջ վերջերս տեղի ունեցած նշանակումը ակներեւաբար ցույց է տալիս, որ գենդերային հարցը ոչ մի նշանակություն չունի, երբ խոսքն այն մասին է, թե ում է պետք լայնամասշտաբ, լուրջ պարտականություններ վստահել», - ասել է Հասան Ռոհանին: