Վաշինգթոնը «խիստ քայլերի» կդիմի, եթե Ռուսաստանն ու Իրանն արգելափակեն Սիրիայում իշխանության քաղաքական փոխանցումը, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Վաշինգթոնի Բրուքինգյան ինստիտուտում ամերիկա-իսրայելական գիտաժողովում:

«Եթե Ռուսաստանն ու Իրանը դաշինք կազմեն ու թույլ տան, որ Ասադը ձախողի գործընթացը, մենք կիմանանք, թե ով է խնդիր ստեղծում: Այդ դեպքում մենք գործողությունների համար ավելի քիչ տարբերակներ կունենանք ու ստիպված կլինենք կոշտ միջոցառումների դիմել»,- ասել է Քերրին:

Պետքարտուղարի խոսքով ԱՄՆ-ն «չի կարող են իրեն թույլ տալ» իրադարձությունների նման զարգացում, քանի որ «դա սպառնում է ԱՄՆ ու Եվրոպայի բոլոր երկրների անվտանգությանը»:

Քերիի խոսքով, անհնար է ասել « եկեք թողնենք Ասադին ու հետապնդենք ԻՊ-ին»: «Մինչ Ասադը իշխանության ղեկին է գտնվում, պատերազմը կանգնեցնելն անհնար է»,- վստահ է նա:

Պետդեպարտամենտի ղեկավարը հայտնել է, որ Սիրիայի վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը կանցնի Նյու Յորքում դեկտեմբերին:

Ինչպես հիշեցնում է «ՌԲԿ»-ն, Սիրիայի վերաբերյալ բանակցությունների նախորդ փուլի ընթացքում, որն անցել է Վիեննայում հոկտեմբերին, նրա մասնակիցները համաձայնեցրել էին ինը կետերից կազմված կոմյունիկե: Ընդ որում կողմերը Վիեննայի բանակցություններում չեն պայմանավորվել նախագահ Բաշար Ասադի հետագա ճակատագրի մասին: Ինչպես հայտնել է Գերմանիայի ԱԳն ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, հաջորդ հանդիպման ժամանակ մասնակիցները մտադիր են քննարկել նոր անցումային կառավարության, նոր ընտրությունների, նաեւ հրադադարի իրականացման հարցերը: