Բրազիլական TAM ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ուղեւորներից մեկի վարքի պատճառով, հաղորդել է ավիաընկերության մամուլի ծառայությունը:
Airbus օդանավը չվերթ էր կատարում Սան-Պաուլուից հյուսիս-արեւելյան Պարաիբա նահանգի մայրաքաղաք Ժոան-Պեսոա, երբ օդանավում անկարգություններ են սկսվել: Հրամանատարը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել Բելու-Օրիզոնտի քաղաքի օդանավակայանում` անվտանգության նկատառումներից ելնելով:
Ավիաընկերության տեղեկություններով, միջադեպի պատճառ է դարձել ուղեւորներից մեկի վարքը, ում վայրէջքից հետո տեղափոխել են հիվանդանոց:
Միջադեպից մի քանի ժամ անց ինքնաթիռը շարունակել է իր ընթացքը: Տուժածներ չկան:





























