Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մուրադ Մուրադյանին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին /նստավայրը` Բաղդադ/: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Մուրադ Մուրադյանը ռուսական «ԲԱՄՈ» ընկերությունների խմբի նախագահն է:
ԱՄՆ-ի կողմից Իրաքում ռազմական գործողություններից առաջ այդ երկրում հայկական համայնքը կազմում էր 30 հազար, որոնք հիմնականում բնակվում էին Բաղդադում, Բասրայում, Քիրքուկում, մոսուլում եւ հյուսիսային սահմանում գտնվող Զախոյում: Իրաքահայերը ներկայացված են Հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցական համայնքներով:
2003-2009 թթ. Իրաքում սպանվել է 34 հայ: Պայթյունի հետեւանքով երկու անգամ վնասվել է Մոսուլում գտնվող հայկական եկեղեցին:





























