Սեպտեմբերի 9-10-ը Երեւանում տեղի կունենա հայ-բուլղարական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստը: Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ին հայտնել է, որ նիստի օրակարգում ընդգրկված են առեւտրի, ներդրումների, տուրիզմի, տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, մանր եւ միջին գործարարության, կրթության եւ գիտության, մշակույթի եւ քաղաքաշինության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր:

Նշենք, որ Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմը նախագահում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, իսկ բուլղարական կողմը` Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարար Ալեքսանդր Ցվետկովը:

Հայ-բուլղարական հանձնաժողովի նախորդ նիստը կայացել է 2008թ.-ի դեկտեմբերին` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: