Կիրակի ձնաբուքը ծածկել է Իրանի մայրաքաղաքը: Օդի ջերմաստիճանը իջել է զրոյից:  Տարվա այս եղանակի համար նման անբնական սառնամանիքն ու խիտ մառախուսը, որը ծածկել է Թեհրանը, կաթվածահար են արել քաղաքի երթեւեկությունը:

Ինչպես հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը՝ ամբողջ շաբաթ օրըեւ ու անցած գիշեր ձյուն է եկել Իրանի  Արեւմտյան ու Արեւելյան Ադրբեջան, Քուրդիստան, Քերմանշահ նահանգներում: Եվ այսպես օդի ջերմաստիճանը Արեւմտյան Ադրբեջանում կտրուկ նվազել է միանգամից 18 աստիճանով՝հասնելով մինուս 9-ի:

Սառնամանիքի, ձյան ու ճանապարհների սառցակալման պատճառով այդ նահանգների որոշ քաղաքներում իշխանությունները ստիպված են եղել հետաձգել դպրոցների դասերը, չեն աշխատում նաեւ նախադպրոցական հաստատությունները

Լեռնային տեղանքում նախորդ օրը մինչեւ 1 մետր ձյուն է տեղացել: